ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրենի հետ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցչի հետ՝ քննարկելով Հայաստան–Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և գործողությունների ծրագրերը։

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով, այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
"ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա քաղաքական երկխոսությունը և ծրագրային համագործակցությունը։
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Եվրոպայի խորհրդի նշանակալի դերը Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման գործում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի կարևորությունը՝ որպես Հայաստանում իրականացվող բարեփոխումների հավակնոտ օրակարգի աջակցությանն ուղղված ռազմավարական շրջանակի։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027-2030թթ. Գործողությունների ծրագրի մշակման գործընթացում համագործակցության խթանման և իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման վերաբերյալ", –ասվում է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: