ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Հանդիպմանն ընդգծվել է Համաժողովի շրջանակներում նախատեսվող թեմատիկ միջոցառումներին, մասնավորապես՝ «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովին և «Կրթության օր» թեմատիկ օրվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ մասնակցության կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ -ից հայտնում են, որ հունիսի 23-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ բնական գիտությունների հարցերով տեղակալ Լիդիա Բրիտոյի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Համաժողովի շրջանակներում նախատեսվող նախաձեռնություններին։ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Համաժողովի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին և Բարձր մակարդակի նախարարական հատվածին բարձր մակարդակի ներգրավվածության ապահովումը:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային դերը գլոբալ բնապահպանական մարտահրավերների, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ջանքերում։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածության ապահովման հեռանկարների և համատեղ նախաձեռնությունների շուրջ։
Հանդիպմանն ընդգծվել է Համաժողովի շրջանակներում նախատեսվող թեմատիկ միջոցառումներին, մասնավորապես՝ «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովին և «Կրթության օր» թեմատիկ օրվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ մասնակցության կարևորությունը: Որպես համագործակցության կարևոր հարթակ առանձնացվել է նաև Համաժողովի շրջանակներում նախատեսվող «Երևանյան երկխոսություն լեռնային և քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության վերաբերյալ» նախաձեռնությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։