ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Հանդիպման արդյունքներով ԱԳ նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին պատասխանատու առաքելության նպատակների իրագործման ճանապարհին և վերահաստատել հայկական կողմի լիակատար պատրաստակամությունը՝ ամենայնս սատարելու կառույցի կայացմանն ու արդյունավետ աշխատանքին։

Հունիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում փոխնախարարը ողջունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կայացրած որոշումը։
Վահան Կոստանյանն իր խոսքում առանձնահատուկ կարևորել է նորաստեղծ առաքելության դերը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման գործում, մասնավորապես՝ հետևյալ առանցքային մարտահրավերների դիմակայման ուղղությամբ.
-
Կիբեռհարձակումների դեմ պայքար,
-
Ապատեղեկատվության տարածման կանխում,
-
Ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ համատեղ գործողություններ։
Զրուցակիցները մանրամասն քննարկել են նոր առաքելության կարողությունների լիարժեք ու վերջնական կայացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։ Երկուստեք ընդգծվել է, որ առաքելության մանդատից բխող բոլոր միջոցառումների հաջող իրականացման համար անկյունաքարային է լինելու հայաստանյան գործընկեր կառույցների հետ արդյունավետ ու սերտ փոխգործակցությունը։
Հանդիպման արդյունքներով ԱԳ նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին պատասխանատու առաքելության նպատակների իրագործման ճանապարհին և վերահաստատել հայկական կողմի լիակատար պատրաստակամությունը՝ ամենայնս սատարելու կառույցի կայացմանն ու արդյունավետ աշխատանքին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։