ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները արհեստական բանականության պատասխանատու կիրառման վերաբերյալ ԵԱՏՄ ֆորումում
Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական ֆորումում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները արհեստական բանականության անվտանգ, պատասխանատու և մարդակենտրոն զարգացման վերաբերյալ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 28-ին Աստանայում մասնակցել է Եվրասիական 5-րդ տնտեսական ֆորումի շրջանակում անցկացված «Եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակում արհեստական բանականության պատասխանատու կիրառման սկզբունքները» թեմայով քննարկմանը, այս մասին հայտնում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության զարգացման առաջնահերթություններին, թվային ինտեգրմանը, կիբեռանվտանգությանը և անվտանգ թվային լուծումների ներդրմանը։
Մասնակիցները կարևորել են նաև ԱԲ-ի պատասխանատու և մարդակենտրոն կիրառումը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնումը։
Իր ելույթում Գևորգ Մանթաշյանը նշել է, որ թվային փոխակերպումը պահանջում է ոչ միայն նոր տեխնոլոգիաների ներդրում, այլև դրանց անվտանգ և վստահելի կիրառման ապահովում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակաբար զարգացնում է իր տեխնոլոգիական և նորարարական ներուժը՝ կարևորելով կրթության, մասնագիտական պատրաստվածության և միջազգային գործընկերությունների դերը։
Քննարկմանը մասնակցել են նաև ԵԱՏՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: