Հայաստան
15 հունիսի 2026 • 09:45
ՀՀ դրամը դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել, քան ռուբլու կամ եվրոյի դեպքում. ԿԲ փոխնախագահ
Ի պատասխան Խաչատրյանն նշեց՝ ավելի ուշադիր հետևում են դոլարի շարժին և արդյունքում արձանագրել են, որ այն բավականին արժեզրկվել է։

Հայկական դրամը վերջին շրջանում դոլարի նկատմամբ ավելի է արժևորվել, քան ռուբլու կամ եվրոյի դեպքում, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտնել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին։
Պատգամավոր Մանավազյանը ԿԲ փոխնախագահից հետաքրքրվեց` վերջին շրջանում ինչպիսի՞ն է եղել կանխիկ մուտքերի պատկերը, որքա՞ն է եղել կանխիկի շարժը Հայաստանում, արդյոք դրսից եկած մուտքերը նաև չե՞ն նպաստել արտարժույթի նվազմանն ու դրամի արժևորմանը։
Ի պատասխան Խաչատրյանն նշեց՝ ավելի ուշադիր հետևում են դոլարի շարժին և արդյունքում արձանագրել են, որ այն բավականին արժեզրկվել է։
«ԱՄՆ դոլարը, բացառությամբ վերջին մեկ–երկու շաբաթների, էականորեն արժեզրկվել է համաշխարհային արժույթների նկատմամբ»,– ասաց նա։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: