ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է ՉԺՀ-ում
Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները՝ ընդգծելով իրավական ոլորտում համագործակցության ընդլայնման տեսանկյունից դրանց արդյունավետությունը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգում, հայտնում է ՀՀ ՔԿ–ն։
Պատվիրակության կազմում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Կիմ Հարությունյանը և Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանը:
Այցի շրջանակում Արմեն Գևորգյանը հանդիպել է ՉԺՀ Հունան նահանգի փոխնահանգապետ, Հանրային անվտանգության վարչության պետ Վան Իոուին:
Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները՝ ընդգծելով իրավական ոլորտում համագործակցության ընդլայնման տեսանկյունից դրանց արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Կարդացեք նաև
Հայաստան17 հուլիսի 2026
Տեղեկություններն այն մասին, թե Կապանի զորամասերից մեկում առկա են մի շարք խնդիրներ, իրականության հետ որևէ աղերս չունեն․ՊՆ մամուլի քարտուղար
Oragir.News-ը տեղեկացրել էր, որ ահազանգ է ստացել Կապանի զորամասերից մեկում առկա խնդիրների վերաբերյալ։
Հայաստան17 հուլիսի 2026
Շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները
Ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր։
Հայաստան17 հուլիսի 2026
Տավուշում քննարկվել են անտառային հրդեհների կանխարգելման և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի հարցերը
Նիստի ընթացքում, բացի հրդեհների և անտառխախտումների դեմ ուղղված քայլերից, հատուկ անդրադարձ է կատարվել բնական աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։