ՀՀ-ում մայիսի 19-23-ը կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Ըստ այդմ՝ նախատեսվում է 2026 թ. համար անհրաժեշտ 684 մլն դրամի չափով Էկոնոմիկայի նախարարության 2026 թ. պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցներից վերաբաշխում կատարելու միջոցով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հատկացնելու վերաբերյալ։

«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանում անցկացնելու միջոցառումների ծրագրի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։
Ըստ այդմ՝ նախատեսվում է 2026 թ. համար անհրաժեշտ 684 մլն դրամի չափով Էկոնոմիկայի նախարարության 2026 թ. պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցներից վերաբաշխում կատարելու միջոցով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հատկացնելու վերաբերյալ։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այն համարվում է իր ձևաչափով եզակի, աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթը, որն ունի 30 տարվա փորձ։ Այն տարածաշրջանում կազմակերպվում է առաջին անգամ, իսկ նախկինում անցկացվել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Չինաստանում և այլ երկրներում։
Նախարարը տեղեկացրել է՝ մրցույթը կազմակերպվելու է մայիսի 19-23-ը։ Եռօրյա Մրցույթը կազմակերպվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին կմասնակցեն 65 երկրից շուրջ 400 գինու փորձագետ, այդ թվում՝ 120 գինու գնորդ, 200 լրագրող, բլոգերներ, սոմելիեներ և բարձր վարկանիշ ունեցող գինու փորձագետներ, որոնք գնահատելու են ավելի քան 60 երկրի շուրջ 8000 տեսակի գինի։
Միջոցառման շրջանակներում կանցկացվեն գինու գնորդների, վաճառողների և հայկական գինի արտադրողների միջև բիզնես հանդիպումներ։ Կկազմակերպվեն այցեր գինեգործական շրջաններ, գինու գործարաններ և պատմամշակութային վայրեր։ Այցերը կուղեկցվեն մշակութային ծրագրերով՝ ներառելով ավանդական խոհանոց, ազգային երաժշտություն և ժողովրդական տոնախմբություններ։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: