ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայություն
295 անձ ստացել է հատուկ կացության կարգավիճակ

Հայաստանում օտարերկրացիներին 2026 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 հազար 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 հազար 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ներկայացնելով կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների վիճակագրությունը՝ 2026 թվականի առաջին կիսամյակում։
«8181 անձ ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ, որոնց թվում գերակշռել են Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիները։ Նրանցից 6 հազար 85-ը ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել աշխատանքի հիմքով։ Աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումների թվով առաջատար են եղել Վիետնամի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2 հազար 85 անձ ստացել է մշտական կացության կարգավիճակ․ առաջատար են եղել Ռուսաստանի քաղաքացիները՝ 1233 անձ, որոնց հաջորդում են Վրաստանի և Իրանի քաղաքացիները։
295 անձ ստացել է հատուկ կացության կարգավիճակ։ Այս խմբում առավել մեծ թիվ են կազմել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի քաղաքացիները։
«Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թվում զգալի է Ռուսաստանի քաղաքացիների մասնաբաժինը, հատկապես՝ մշտական կացության կարգավիճակ ստացածների շրջանում։ 2026 թվականի առաջին կիսամյակում կացության կարգավիճակների տրամադրման ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59%-ով։ Աճի զգալի մասը պայմանավորված է աշխատանքի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակների թվի ավելացմամբ»,-հայտնել է ծառայությունը։
Կարդացեք նաև
Հայաստան24 օգոստոսի 2026
ՀՀ Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները
125,000 նոր աշխատատեղերի ստեղծում (2018 թվականից ստեղծվել է ավելի քան 300,000 աշխատատեղ)։
Հայաստան24 օգոստոսի 2026
Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
Դատավորն ասել է, որ գործը կհանձնվի վերաբաշխման։
Հայաստան24 օգոստոսի 2026
Միակ իրավասու մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է քննի և անաչառ գնահատական տա դեպքերի վերաբերյալ․ ՆԳ նախարարը՝ ոստիկանի և քննիչների մասնակցությամբ դեպքերի մասին
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նպատակահարմար և իրավաչափ չի համարում այս պահին որևէ գնահատական կամ կարծիք հայտնել քննիչների և ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։