ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը բաց նամակով դիմել է Վարդապետյանին
«Օլիմպավան» մարզահամալիրում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների ենթադրյալ ոչ իրավաչափ գործունեության վերաբերյալ

ՀՀ պահեստազորի զիծառայողների նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ` Ա. Վարդապետյանին։ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով 22.07.2026 թ. Ձեզ է հասցեագրվել թիվ 2130114 դիմում-բողոք/հաղորդումը՝ «Օլիմպավան» մարզահամալիրում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների ենթադրյալ ոչ իրավաչափ գործունեության վերաբերյալ։
Դիմումում նշել էի, որ «Օլիմպավան» մարզահամալիրում ենթադրյալ տնտեսական բնույթի հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ամբողջ մարզահամալիրի կապարակնքումը չի համապատասխանում համաչափության և անհրաժեշտության սկզբունքներին, անհիմն սահմանափակում է մարզահամալիրում պարապող երեխաների, մարզիկների և այլ օրինական օգտվողների իրավունքները, ինչպես նաև հանգեցնում է նրանց օրինական շահերի անհամաչափ սահմանափակման։
Միաժամանակ խնդրել էի, Ձեր լիազորությունների շրջանակներում, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երեխաների և մարզիկների խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև նրանց մարզական գործընթացի բնականոն և անընդհատ շարունակականության ապահովման ուղղությամբ։ Սակայն մինչ օրս ինձ չի տրամադրվել որևէ տեղեկություն դիմումում բարձրացված հարցերի կապակցությամբ Ձեր կողմից իրականացված ուսումնասիրությունների, տրված հանձնարարականների կամ ձեռնարկված այլ միջոցառումների վերաբերյալ։ Նման պայմաններում հիմնավոր տպավորություն է ստեղծվում, որ Դուք փաստացի կիսում եք քննչական մարմնի որդեգրած այն մոտեցումը, համաձայն որի՝ ամբողջ մարզահամալիրի կապարակնքումը դիտարկվում է որպես անհրաժեշտ և իրավաչափ միջոց։
Մինչդեռ ենթադրյալ տնտեսական բնույթի հանցագործության առկայությունն ինքնին չի կարող իրավական բավարար հիմք հանդիսանալ ամբողջ մարզահամալիրի գործունեության կասեցման և երրորդ անձանց իրավունքների ու օրինական շահերի նման ծավալով սահմանափակման համար։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ տեղեկացնել, թե Ձեր կողմից ինչ միջոցներ են ձեռնարկվել կամ նախատեսվում են ձեռնարկվել «Օլիմպավան» մարզահամալիրում պարապող երեխաների և մարզիկների խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև նրանց օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։ Խնդրում եմ նաև հայտնել, արդյոք Ձեր կողմից իրավասու մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ, ցուցումներ կամ առաջարկություններ՝ նշված իրավունքների խախտումները վերացնելու և հետագայում նման խախտումները բացառելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Հայաստան3 օգոստոսի 2026
Կասեցում՝ Արշակունյացի «88» սուպերմարկետում
Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Հայաստան3 օգոստոսի 2026
Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Ըստ Իոաննիսյանի ներկայացրած հաղորդման՝ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով հնչեցվել են առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ, ինչն իր մեջ պարունակում է խուլիգանության հատկանիշներ։
Հայաստան3 օգոստոսի 2026
Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ
Քրեական հետապնդումները հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելը):