Քաղաքականություն
8 օգոստոսի 2026 • 08:42
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը
Զրուցակիցները հատկապես ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Միացյալ Նահանգների կառավարության առանցքային դերակատարումը խաղաղության գործընթացի առաջմղման և պատմական համաձայնությունների ձեռքբերման գործում։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Զրույցի ընթացքում երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի կապակցությամբ։ Հիշարժան այդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել էր խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվել էր երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։
Զրուցակիցները հատկապես ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Միացյալ Նահանգների կառավարության առանցքային դերակատարումը խաղաղության գործընթացի առաջմղման և պատմական համաձայնությունների ձեռքբերման գործում։
Երկրների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գրանցված շոշափելի առաջընթացը։
Հեռախոսազրույցի ընթացքում առանձնակի շեշտադրվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես հաստատված խաղաղության գործնական և շոշափելի արդյունք։ Այս համատեքստում կողմերը նշել են․
-
Էներգակիրների մատակարարում․ ադրբեջանական նավթամթերքի արտահանման մեկնարկը դեպի Հայաստան,
-
Տարանցիկ փոխադրումներ․ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի երրորդ երկրներ տարանցիկ բեռնափոխադրումների իրականացումը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև TRIPP երթուղու գործարկման և հետագա իրականացման ընթացքի շուրջ՝ համաձայն վաշինգտոնյան գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների։
Եզրափակելով զրույցը՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու հետևողական ջանքերը խաղաղության գործընթացի խորացման, ինչպես նաև տարածաշրջանում տևական խաղաղության, կայունության, կապակցվածության և լայնամասշտաբ տնտեսական համագործակցության ապահովման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։