Հիքմեթ Հաջիևը Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնի հետ
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է, և մենք նշանակալի արդյունքների ենք հասել համագործակցության տարբեր ոլորտներում․ Հաջիև

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի օգնական - նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնի հետ:
«Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է, և մենք նշանակալի արդյունքների ենք հասել համագործակցության տարբեր ոլորտներում: Հանդիպմանը մենք նշեցինք Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործունակության բարձրացման գործում գրանցված առաջընթացը: Մենք նաև մանրամասն քննարկումներ ունեցանք Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության տարբեր ասպեկտների վերաբերյալ և մտքեր փոխանակեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ», - նշել է Հիքմեթ Հաջիևը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։