Հայաստան
2 հունիսի 2026 • 13:16
ՀԿԵ–ն գործարկում է Բաթումի և Սևանի սեզոնային ուղղությունները
Փոխադրումն իրագործվում է «Արմենիա» ֆիրմային գնացքով, որի ժամանակակից ու հարմարավետ վագոնները հարմարեցված են հեռավոր ուղերթերի համար։

«Հարավկովկասյան երկաթուղին» հունիսի 14-ից անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղով միջազգային ուղևորափոխադրումների իրականացմանը։
Փոխադրումն իրագործվում է «Արմենիա» ֆիրմային գնացքով, որի ժամանակակից ու հարմարավետ վագոնները հարմարեցված են հեռավոր ուղերթերի համար։
Գնացքը օրումեջ երթևեկելու է մինչև հոկտեմբերի 1-ը։ Տոմսեր կարելի է ձեռք բերել Հայաստանի և Վրաստանի հիմնակայանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց։ Ընկերությունը ներդրել է տոմսերի առցանց գնման ավելի արդիական և արդյունավետ նոր համակարգ։ Ծրագիրն առայժմ գործում է թեստային ռեժիմով, բայց դրա օգնությամբ արդեն կարելի է գնել «Արմենիա» գնացքի տոմս։
Հունիսի 12-ից մեկնարկում է նաև Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղին։ Էլեկտրագնացքը կգործի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Գնացքը Երևանից կմեկնի ժամը 8։30-ին, Շորժա կայարանից կվերադառնա ժամը 17։00։
ՀԿԵ–ն հայտնում է՝ Գյումրի-Երևան №101 արագընթաց գնացքով ճամփորդող ուղևորների հարմարության նպատակով հունիսի 12-ից էլեկտրագնացքը Գյումրի կայարանից կմեկնի 19։40-ին նախկին 17։55-ի փոխարեն։ Դա թույլ կտա Գյումրու հյուրերին ավելի երկար ժամանակ անցկացնել քաղաքում։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը