Հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Արարատի մարզի դատախազությունը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ, Հակակոռուպցիոն կոմիտե առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։

Արարատի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 5-ին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մասիս և Ջերմուկ համայնքների՝ 0.57 հա մակերեսով հողամասի 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը և 750 քմ մակերեսով հողամասի 2009 թվականի հունիսի 24-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։
Արարատի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ի և վերջինիս հետ փոխկապակցված անձանց պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ (ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներով օտարված հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 95,5 հա)։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարբեր ժամանակահատվածներում Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձինք, համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ի և Խ.Ա.-ի հորեղբոր՝ 2000-2018 թվականներին Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած Մ.Ա.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, իրենց ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք գույքեր ձևական աճուրդների միջոցով օտարել են անձամբ իրենց: Այնուհետև, Խ.Ա.-ն, հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքերի ենթադրյալ հանցավոր ծագումը թաքցնելու, քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով, կատարել է փողերի լվացում։
Ստուգմամբ պարզվել է, որ 2004 թվականի հունիսի 8-ին «Հայաստանի երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Մ.Գ.-ն, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած Մ.Ա.-ին է տրամադրել Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող՝ 16742 քմ մակերեսով հողամասից 500 քմ մակերեսով հատվածը։
Արարատի մարզի դատախազությունը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ, Հակակոռուպցիոն կոմիտե առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։
Կարդացեք նաև
Հայաստան10 օգոստոսի 2026
Ամենայն հարգանքով Վարդևանյան Արամի հանդեպ, բայց մենք սրա համար չենք ձեզ ընտրել, տղերք․«Բլոգնյուզ» կայքի խմբագիր
«Ես էլ երևի ոչ մի ընտրությունների չմասնակցեմ»։
Հայաստան10 օգոստոսի 2026
ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր
Բացի այդ, «Երևան» ՋՕԸ-ում և Մեծամորի համայնքապետարանում իրականացված ստուգումներով հայտնաբերվել են առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքեր, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։
Հայաստան10 օգոստոսի 2026
Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ
Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։