Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ
Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է։

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է:
Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության՝ վճռով անվավեր է ճանաչվել 2005 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի լիազորված անձի և «Արարատ Մոթորս» ՍՊ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի 16/4 հասցեում գտնվող՝ 0.40935 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, վճիռն օրինակ ուժի մեջ մտնելուց հետո, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ ՍՊ ընկերությունից կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: