Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» խաղաղապահ զորավարժությունը
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» միջազգային խաղաղապահ զորավարժությունը, որին կմասնակցեն Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։

Հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի ամենամյա «Արծիվ գործընկեր-2026» միջազգային խաղաղապահ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զորավարժությանը կմասնակցեն ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 250 զինծառայողներ, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի 58 ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի զինված ուժերի 24 և Հունաստանի զինված ուժերի 11 զինծառայողներ։
ՊՆ-ի փոխանցմամբ՝ զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ։
«Արծիվ գործընկեր-2026»-ի նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումների փոխգործակցելիության մակարդակը, ապահովել կառավարման և մարտավարական հաղորդակցման ոլորտներում լավագույն փորձի փոխանակումը, ինչպես նաև ամրապնդել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը։
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ միջազգային խաղաղապահ գործողություններին նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանատիպ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: