Հրազդանի կիրճին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է տալ հատուկ պահպանվող համայնքային տարածքի կարգավիճակ
Նշվել է, որ սա կարևոր հանձնառություն է Հայաստանում անցկացվելիք COP17-ի շրջանակում։

Հրազդանի կիրճին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է տալ հատուկ պահպանվող համայնքային տարածքի կարգավիճակ։
Համապատասխան որոշման նախագիծն արդեն մշակվել է և առաջիկայում կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։ Նա ասել է, որ Բնապահպանության վարչության կողմից արդեն մշակվել է ավագանու որոշման նախագիծը, որը կներկայացվի առաջիկա նիստում։ Այս գործողության իրականացմամբ՝ օրենքի փոփոխությունների փաթեթի ընդունումից հետո Երևանը կդառնա առաջին համայնքը, որը կսահմանի բնության հատուկ պահպանվող համայնքային տարածք։ Նշվել է նաև, որ սա կարևոր հանձնառություն է Հայաստանում անցկացվելիք COP17-ի շրջանակում։
Սիրարփի Հայկազյանի խոսքով ինչպես բոլոր հատուկ պահպանվող տարածքները, այնպես էլ Հրազդանի կիրճը պետք է ունենա կառավարման պլան։
«Այդ նպատակով Ասիական զարգացման բանկի կողմից արդեն հայտարարվել է համապատասխան մրցույթ»,- տեղեկացրել է նա։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: