Չորեքշաբթի, հուլիսի 22
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
22 հուլիսի 2026 • 14:06

Հրդեհ է բռնկվել է Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող Սուրբ Հովհաննես մատուռում

Ըստ նախնական տվյալների՝ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ։

Հրդեհ է բռնկվել է Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող  Սուրբ Հովհաննես մատուռում

Հուլիսի 22-ին՝ ժամը 15։37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։45-ին։

Ըստ նախնական տվյալների՝ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև