Երկուշաբթի, հունիսի 1
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
1 հունիսի 2026 • 16:11

Հրդեհ Գառնի գյուղում

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհ Գառնի գյուղում

Հունիսի 1-ին՝ ժամը 13։16-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Մաշտոցի փողոցում հրդեհ է բռնկվել, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։07-ին, մարվել՝ 14։58-ին։ Այրվել են խորդանոցի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և կուտակած տախտակներ (մոտ 1,5 խմ)։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև