ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Որոշմամբ սահմանվել է՝ ոչ կենցաղային սպառողների հաշվառման սարքերը այսուհետև կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաշվին և սահմանազատման կետում, անհրաժեշտության դեպքում՝ սպառողի տարածքից դուրս՝ գազաբաշխման համակարգի օպերատորի համար հասանելի վայրում։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ 2026 թվականի հունիսի 3-ի նիստում ընդունել է որոշում՝ ուղղված ոչ կենցաղային սպառողների բնական գազի հաշվառման գործընթացի թափանցիկության, ճշգրտության և արդյունավետության բարձրացմանը։
Որոշմամբ սահմանվել է՝ ոչ կենցաղային սպառողների հաշվառման սարքերը այսուհետև կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաշվին և սահմանազատման կետում, անհրաժեշտության դեպքում՝ սպառողի տարածքից դուրս՝ գազաբաշխման համակարգի օպերատորի համար հասանելի վայրում։
Կարգավորումը նպատակ ունի ապահովել հաշվառման տվյալների առավել ճշգրիտ գրանցում, հեշտացնել սարքերի սպասարկումն ու ստուգումը, ինչպես նաև նվազեցնել հնարավոր վեճերի առաջացման ռիսկերը։
«Հաշվիչների ցուցմունքների արձանագրման գործընթացում կապահովվի սպառողի և գազամատակարար ընկերության ներկայացուցիչների համատեղ մասնակցություն՝ երաշխավորելով տվյալների ճշգրտությունն ու հաշվարկների նկատմամբ փոխադարձ վստահությունը։
Որոշումը ևս մեկ քայլ է էներգետիկ ոլորտում կարգավորումների արդիականացման, ծառայությունների մատուցման որակի բարելավման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ապահովելով հավասարակշռված, թափանցիկ և վստահելի միջավայր բոլոր շահագրգիռ կողմերի համար»,- ասվում է ՀԾԿՀ հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Հայաստան29 հուլիսի 2026
Այս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ
Հայտնում է ՀՀ Գլխավոր դատաղազությունը։
Հայաստան29 հուլիսի 2026
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Կարգավորումը կտարածվի Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման՝ Բավրա, և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհների ամբողջ երկայնքի վրա։
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։