Իմ կինը «Հայփոստ»–ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է. Կոնջորյան
Երբ նա նշանակվել է տնօրեն, դրանից առաջ տնօրենները ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանին, հարց ուղղեց նրա կնոջ աշխատավարձի վերաբերյալ:
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է: Երբևէ Հայփոստի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա էնքան աշխատավարձ, ինչքան՝ իմ կինը: Երբ նա նշանակվել է տնօրեն, դրանից առաջ տնօրենները ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ»,- պատասխանեց Կոնջորյանը։
Խամոյանն արձագանքեց. «Հայփոստը 2020-ից է պետական կառավարման հանձնվել, մինչև դա եղել է մասնավոր ընկերություն, կարող էին հարյուր հազար դոլար աշխատավարձ տալ: Հիմա խոսքը պետական կառավարման հանձնված ընկերության մասին է ու խոսքը 118 հազար դոլարի մասին է»: Կոնջորյանը պատասխանեց. «Հայփոստը հանձնված չի եղել մասնավոր ընկերության, եղել է հավատարմագրային կառավարման ներքո, երկրորդը, Հայփոստը հարյուր տոկոսով ինքնաֆինանսավորվող կառույց է: Իմ կինն ու մյուս աշխատակիցները պետբյուջեից երբևէ աշխատավարձ չեն ստացել»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։