Իրականացվում է առաքման ոլորտի կարգավորմանն ուղղված լայնածավալ վերահսկողություն
ՍԱՏՄ-ն հորդորում է առաքում իրականացնող կազմակերպություններին և անձանց խստորեն պահպանել իրավական այս նորմերը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2026թ. օգոստոսի 1-ից սկսվել են լայնածավալ վերահսկողական միջոցառումները՝ ուղղված սննդամթերքի առաքման ոլորտի կարգավորմանը:
ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Տեսչական մարմնի կողմից առաքում իրականացնող կազմակերպություններին ու անձանց տրամադրված վերջնաժամկետը՝ առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական գրքույկների ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար, սպառվել է։
«Վերստին հորդորում ենք առաքում իրականացնող կազմակերպություններին և անձանց խստորեն պահպանել իրավական այս նորմը և տեղեկացնում, որ կհրապարակվեն ոչ միայն արձանագրված խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կկատարեն Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ։
Կարդացեք նաև
Հայաստան3 օգոստոսի 2026
Կասեցում՝ Արշակունյացի «88» սուպերմարկետում
Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Հայաստան3 օգոստոսի 2026
Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Ըստ Իոաննիսյանի ներկայացրած հաղորդման՝ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով հնչեցվել են առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ, ինչն իր մեջ պարունակում է խուլիգանության հատկանիշներ։
Հայաստան3 օգոստոսի 2026
Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ
Քրեական հետապնդումները հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելը):