Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները չեն անդրադառնա TRIPP ծրագրի վրա
Այս տեսակետն է հայտնել ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ TRIPP ծրագրի շուրջ Հայաստանի և Իրանի տեսակետները համընկնում են։ Նա կարծիք է հայտնել, որ Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններն այս ծրագրի կյանքի կոչման գործում որևէ կերպ չեն անդրադառնա։
Ինչ վերաբերվում է TRIPP ծրագրի շրջանակներում երկաթգծի կառուցման հարցին, Սարգիս Խանդանյանն ասել է, որ այս հարցը որևէ առնչություն չունի ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների հետ։
Նա ասել է, որ, երկաթգծի հարցը օրակարգում է․
«Այս պահին ուսումնասիրվում է տեղանքը, դրա իրագործելիությունը, և երբ ուսումնասիրություններն ու տեխնիկական զննություններն ավարտվեն, կսկսվի շինարարությունը։ Ես այստեղ քաղաքական խոչընդոտ չեմ տեսնում»,-հավելել է Խանդանյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։