Իրանական վերլուծաբանները խոսել են Ադրբեջանի ուղղությամբ հնարավոր հարվածների մասին
Իրանական «Թասնիմ» գործակալության փոդքաստում վերլուծաբաններ Ալիռեզա Մաջիդին և Մոհամմադ Թահերին քննարկել են Իսրայելի դեմ հնարավոր ճնշման մեխանիզմները՝ անդրադառնալով նաև Ադրբեջանի գործոնին և նրա ռազմավարական նշանակությանը տարածաշրջանային անվտանգության համատեքստում։

Իրանի «Թասնիմ» լրատվական գործակալության տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Ալիռեզա Մաջիդին Tasnimcast փոդքաստում կարծիք է հայտնել, որ Թեհրանը պետք է Իսրայելի դեմ նոր ճակատ բացելու շրջանակում ուշադրություն դարձնի նաև Ադրբեջանի ուղղությանը, այս մասին հայտնում է իրանական «aparat» գործակալությունը։
Նրա խոսքով՝ Իսրայելի էներգետիկ ներմուծումների զգալի մասը կապված է Կասպից ծովի տարածաշրջանի հետ, և այդ համատեքստում Ադրբեջանի գործոնի օգտագործումը կարող է ազդեցություն ունենալ Իսրայելի էներգետիկ անվտանգության վրա։ Մաջիդին նշել է նաև, որ Ադրբեջանը Իսրայելի համար ունի ռազմավարական նշանակություն և կարող է դիտարկվել որպես խոցելի ուղղություն։
Նույն քննարկման ընթացքում ռազմական վերլուծաբան Մոհամմադ Թահերին ընդգծել է, որ Իրանի համար ավելի արդյունավետ կարող է լինել հակառակորդի ռազմավարական շահերի վրա անսպասելի ազդեցության գործադրումը։ Նա նաև պնդել է, որ Ադրբեջանի տարածքը նախկինում օգտագործվել է Իսրայելի հետախուզական նպատակներով՝ ներկայացնելով օրինակներ սահմանային և օդային գործողությունների վերաբերյալ։
Վերլուծաբանների այս հայտարարությունները ներկայացվել են Իրանի լրատվական հարթակներում՝ որպես տարածաշրջանային անվտանգության շուրջ քննարկման մաս։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։