Քաղաքական ամբիցիաները Երևանի համար ազգային շահերից վեր դասվեցին․ Մեդվեդև
Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է բացառապես որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական հավակնությունները վեր են դասվել երկրի ազգային շահերից։
Նրա խոսքով՝ Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է բացառապես որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի և շահագրգռված է քաղաքական դաշտը մաքրելու բոլոր այն ուժերից, որոնք հանդես են գալիս երկու երկրների միջև առողջ հարաբերությունների պահպանման օգտին։
«Ափսոս, որ ներկայիս իշխանությունների քաղաքական հավակնությունները վեր են իրենց ղեկավարած երկրի ազգային շահերից»,-Մեդվեդևի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։