Քաղաքապետարանը հետամուտ է լուծել Երևանում խցանումների խնդիրը
Դիտարկվում են հնարվոր բոլոր գործիքները՝ մայրաքաղաքում հարմարավետ երթևեկություն ապահովելու համար

Արտյոմ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի խցանումներին, դրանք թեթևացնելու միտումներին, և միևնույն ժամանակ անհաջող համարել Դանիել Իոաննիսյանի հումորը։
« Երևանն առաձգական չէ, և մեքենաների անդադար հոսքը մայրաքաղաք օրեցօր ավելանում է: Լուծումներից մեկն, իհարկե, նոր կամ այլընտրանքային ճանապարհների կառուցումն է, ինչն, օրինակ, Դանիել Իոաննիսյանն, իր գրառման մեջ, հերթական անգամ «էքսպերտի» դիրքերից հիշատակում է, ավելին՝ հեգնում քաղաքապետին, թե ավելի էժան առաջարկ ունի՝ գնդակահարել ավտոմոբիլիստներին՝ մեկնաբանելով խցանումների դեմ պայքարում Երևանի կենտրոնում ավտոմոբիլների շարժը սահմանափակելու մտադրության մասին քաղաքապետի հայտարարությունը: Իհարկե, անհաջող հումոր է, պարոն Իոաննիսյան, բայց խորհուրդ ենք տալիս զբաղվել բացառապես ձեր մասնագիտական ոլորտին առնչվող հարցերով և հեգնելուց ուշադիր ու փոքր-ինչ զուսպ լինել, ավտոմոբիլիստներին գնդակահարելու «հումորը» խոսում է ագրեսիայի մասին, զգույշ եղեք, պարոն Իոաննիսյան:
Երևանում նոր ճանապարհներ կառուցվում են և դրանցից մեկը՝ Իսակովը Արշակունյացին կապող ճանապարհն է, որն, անշուշտ, էականորեն կբեռնաթափի այդ հատվածը, բայց եթե բոլոր հնարվոր ճանապարհներն ու էստակադաներն էլ կառուցվեին, միևնույնն է, միայն այդ տարբերակով հնարվոր չէր լինի կառավարել մայրաքաղաքի ավտոմոբիլային ահագնացող հոսքը:
Քաղաքապետարանը հետամուտ է լուծել Երևանում խցանումների խնդիրը և դիտարկում է հնարվոր բոլոր գործիքները՝ մայրաքաղաքում հարմարավետ երթևեկություն ապահովելու համար»,- գրել է Արտյոմ Կարապետյանը:
Կարդացեք նաև
Հայաստան13 հունիսի 2026
Վաղը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Սուրենյան
Սպասվում է քամու ուժգնացում, և վաղը, այսօրվա համեմատ, օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Սուրենյանը
12 հունիսի 2026
Առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով
Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն։
Հայաստան12 հունիսի 2026
Մշակույթի և սպորտի ոլորտի պետական ֆինանսավորումը շարունակական աճել է գրանցվել վերջին 8 տարիներին
Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ընթացքում։