Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի. ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին
Այցի ընթացքում Արփինե Սարգսյանը զրուցել է նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած քաղաքացիների հետ

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 22-ին այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Արփինե Սարգսյանը ստորաբաժանման ղեկավարության ուղեկցությամբ շրջել է բաժնում, ծանոթացել աշխատանքին, ծառայությունների կազմակերպման ընթացքին և շփվել քաղաքացիների հետ։
Այցի ընթացքում Արփինե Սարգսյանը զրուցել է նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած քաղաքացիների հետ՝ լսելով նրանց դիտարկումներն ու առաջարկությունները քննությունների կազմակերպման վերաբերյալ։
Քաղաքացիները նշել են, որ վարորդական գործնական քննության մեկնարկային հատվածը գտնվում է երթևեկության բավականին խիտ և բեռնատարներով հագեցած գոտում, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում քննություն հանձնողների համար։
Հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է գործնական քննությունների մեկնարկային կետը տեղափոխել նշված հատվածից փոքր-ինչ հեռու՝ ապահովելով առավել հարմար և անվտանգ պայմաններ քննություն հանձնողների համար։
ՆԳ նախարարությունը շարունակում է բարելավել ծառայությունների մատուցման գործընթացները՝ քաղաքացիների կարծիքն ու առաջարկությունները դիտարկելով որպես բարեփոխումների կարևոր հիմք։
Կարդացեք նաև
Հայաստան23 հուլիսի 2026
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը
Նոր կարգը, յուրաքանչյուր անցակետի համար, կգործի այնտեղ առաջին կուտակային կայանատեղիի գործարկման օրվանից։
Հայաստան23 հուլիսի 2026
Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում
Հայաստան23 հուլիսի 2026
Միջազգային ատյաններում ՀՀ շահերը պաշտպանելու համար պահուստային ֆոնդից 325 մլն դրամ կտրվի
Այդ նպատակով 2026 թ. ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում կկատարվի: