Հայաստան
9 ապրիլի 2026 • 10:14

ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ․ Փաշինյանը վերջնական որոշումը թողնում է ապագային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում նշել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ կուլիսային բանակցություններ չեն եղել, և որևէ նոր հայտարարություն չի արել․ երկու կողմերի հարաբերությունները կառուցողական են, իսկ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն միաժամանակ քաղաքականորեն համատեղելի են, մինչև անհամատեղելիության պահը չգա, երբ որոշումները կնկայացվեն ժողովրդի հետ։

ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ․ Փաշինյանը վերջնական որոշումը թողնում է ապագային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ասուլիսի ընթացքում լրագրողի այն հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կուլիսային հանդիպման ժամանակ ի՞նչ քննարկում է եղել , վարչապետը պատասխանել է․

"Իմ ու Ռուսաստանի նախագահի միջև կուլիսային հանդիպում չի եղել, աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք ինչպես միշտ ճաշել ենք, զրուցել ենք բարեկամաբար, և ես ինչպես միշտ ասել եմ, որ այցը հաջող եմ գնահատում։ Մյուս բոլորն ազատ են իրենց գնահատականնների մեջ։"


Փաշինյանը պարզաբանել է, որ տետ ա տետ հանդիպումների առնչությամբ արդեն պայմանավորվածություններ կան․ «մեր հետագա հանդիպումների մասին, մեր միջոցառումների մասին՝ բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի երկրորդ կեսին»։

Փաշինյանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում որևէ նոր բան չի ասել․ «Առնվազն ինչ–որ այնտեղ հնչել է՝ դուք ինձնից այստեղ այս ձևաչափով կամ գուցե այլ ձևաչափով լսել եք։ Այսինքն զրո նորություն»։

 Փաշինյանը հավելել է, որ ներկայումս Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, և նա դրական է գնահատում այդ գործընթացը, ընդգծելով․ «Մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք։ Մենք երկխոսության բարեկամական երկխոսությունից դուրս չենք գալու և շարունակելու ենք այդ ճանապարհով»։

Լրագրողի մյուս հարցին, թե Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ կամ այս կողմ, կամ այն կողմ։ Եվ որպես գործադիր ղեկավար, ո՞րն է վարչապետի կարծիքը՝  ԵԱ՞ՏՄ-ն, թե Ե՞Մ, վարչապետը հավելել է․ «Ինչ վերաբերում է իմ կարծիքին՝ իմ կարծիքն այն է, ինչ–որ ես ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, ինչ–որ ասել եմ այստեղ Ձեզ բոլորիդ։ Քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ և ԵՄ ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ։ Քանի դեռ այդ պահը չի եկել, ես որևէ լրացուցիչ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,– պատասխանել է վարչապետ Փաշինյանը ասուլիսի ընթացքում։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև