Հայաստան
19 մայիսի 2026 • 20:28
Քարոզարշավում 71 խախտման ահազանգ է ստացել, մեծ մասը վերաբերում է ՔՊ-ին. «Արդար քվե»
«Արդար քվե» դիտորդական առաքելությունը 2 դիմում է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կապված ՔՊ-ի կողմից թույլ տրված առերևույթ իրավախախտումների հետ։
«Արդար քվե» դիտորդական առաքելությունը մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ստացել է պաշտոնական քարոզարշավի կանոնների 78 առերևույթ խախտման մասին ահազանգ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։ Վերջինիս խոսքով՝ իրավաբանական խմբի հետ խորհրդակցության արդյունքում այդ դեպքերից առանձնացրել են 71-ը։
«16 դեպք պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահման մասին է, 12 դեպք՝ ատելության խոսքի, նվաստացման և քաղաքական անհանդուրժողականության։ Հիշեցնեմ, որ այս ամենն ընդամենը 7-8 օրվա ընթացքում ենք ստացել։ 3-րդ տեղում անչափահասների ու երեխաների ներգրավումն է քարոզարշավում՝ 7 դեպք»,– ասաց Համբարձումյանը։
«Արդար քվե» դիտորդական առաքելությունը 2 դիմում է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կապված ՔՊ-ի կողմից թույլ տրված առերևույթ իրավախախտումների հետ։
«Մեկն այն է, որ ՀՀ վարչապետը պաշտոնական կայքէջով է իրականացնում իր ընտրարշավը, հաջորդը՝ առանց սեփականատիրոջ համաձայնության քարոզչական նյութերի փակցնելն է մասնավոր տարածքներում։ Այս դեպքերով ԿԸՀ-ն վարչական վարույթ չի նախաձեռնել»,– մանրամասնեց Սոնյա Համբարձումյանը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: