Հինգշաբթի, օգոստոսի 20
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
20 օգոստոսի 2026 • 13:37

Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հին Երևան և Ֆիրդուսի 33–րդ թաղամասի քաղաքաշինական ծրագրերի ուղղությամբ իրականացված աշխատանքներին և առկա իրավիճակին։

Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հին Երևան և Ֆիրդուսի 33–րդ թաղամասի քաղաքաշինական ծրագրերի ուղղությամբ իրականացված աշխատանքներին և առկա իրավիճակին։ Մանրամասներ են ներկայացվել կառուցապատման, օտարման գործընթացների, չիրացված գույքերի հետ կապված խնդիրների վերաբերյալ։

Այս համատեքստում, քննարկվել են ծրագրերն ավարտին հասցնելուն ուղղված հնարավոր քայլերն ու գործողությունները։

Վարչապետն ընդգծել է երկու խոշոր քաղաքաշինական ծրագրերն ավարտին հասցնելու կարևորությունը և պատասխանատուներին հանձնարարել շարունակել աշխատանքները՝ այսօրվա քննարկման արդյունքներով ընդունված որոշումների հիման վրա։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև