Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել թաղամասի զարգացման գործընթացում վերականգնման և կառավարման համալիր մոտեցումների կիրառմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրման վրա: Ըստ այդմ՝ նախատեսվող աշխատանքներն ուղղված են լինելու հուշարձանների, պատմական ժառանգության պահպանմանը, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը, տնտեսական արդյունավետության, ներդրումային գրավչության բարձրացմանը, զբոսաշրջության ակտիվացմանը և այլն:
Ընդգծվել է, որ Կոնդի վերակառուցման գործընթացի համար անհրաժեշտ է իրականացնել քաղաքաշինական կարգավորումներ, այդ թվում՝ գործառնական նշանակության փոփոխություն, ճակատների ճարտարապետական պահանջների սահմանում, հարկայնության և կառուցապատման չափորոշիչների որոշում և հանրային ներդրումներ, այդ թվում՝ հուշարձանների պահպանում, վերականգնում, փողոցային ցանցի արդիականացում, ինժեներական ենթակառուցվածքների, փողոցային լուսավորության և թաղամասի մուտքերի կազմակերպում:
Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել թաղամասի զարգացման գործընթացում վերականգնման և կառավարման համալիր մոտեցումների կիրառմանը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայեցակարգի հաջող իրականացման համար անհրաժեշտ է մշակել հստակ գործողությունների ծրագիր՝ ճշգրիտ համադրելով քաղաքաշինական, սոցիալական և տնտեսական գործոնները:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: