Քննարկվել է ՊԵԿ 2025 թ. գործունեության մասին հաղորդումը
Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այն ներկայացրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: Նրա տեղեկացմամբ 2025 թվականին 2 տրիլիոն 725 մլրդ հարկային եկամուտներ են մուտք եղել պետական բյուջե: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում հարկ վճարողների շրջանում ստուգումների քանակի նվազման պայմաններում հնարավոր է եղել գրանցել ինչպես բացահայտումների, այնպես էլ մուտքերի էական աճ: «Դրան զուգահեռ մեծացրել ենք վերլուծական գործիքների դերը, որը ենթադրում է հեռավար վարչարարության իրականացում»,- ընդգծել է զեկուցողը:
ՊԵԿ նախագահը խոսել է ՀԴՄ կտրոններ պահանջելու մշակույթի զարգացման ու անկանխիկ գործարքների աճի մասին, անդրադարձել ստվերային շրջանառության բացահայտումներին, որը կազմել է 362 մլրդ դրամ:
Ըստ Էդուարդ Հակոբյանի՝ վերոնշյալը հնարավոր է դարձել օպերատիվ-հետախուզական միջոցառումներում թվային հետախուզության գործիքների ավելացման պայմաններում:
Խոսելով մաքսային վարչարարությունում գրանցած առաջընթացի մասին՝ զեկուցողը փաստել է, որ ստուգումների արդյունքում բացահայտումներն ավելացել են 19 տոկոսով:
Անդրադառնալով 2025 թվականին իրականացված բարեփոխումներին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ հարկային վարչարարության գործիքների կատարելագործման տեսանկյունից ներդրվել է ավելացված արժեքի հարկի ավտոմատ վերադարձի համակարգը:
Զեկուցողը մանրամասներ է ներկայացրել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած նշանակալի արդյունքների վերաբերյալ, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։