Քննարկվել են հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված հաջողություններն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերությունների և Մերձավոր Արևելքի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ փոխնախագահ Քուշ Չոքսիի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Վահան Կոստանյանը և Քուշ Չոքսին քննարկել են առևտրատնտեսական, ինչպես նաև գյուղատնտեսության, էներգետիկիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարները։
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված հաջողություններն ու բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական կյանքի կոչումը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։