Քննարկվել են Հայաստան Իրան սահմանային թողունակության աճի հարցերը
Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային տուրքերի, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սահմանային անցակետերի գործունեությանն առնչվող հարցեր։

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը, որը նախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։
«Արմենպրեսս»-ի փոխանցմամբ նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային տուրքերի, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սահմանային անցակետերի գործունեությանն առնչվող հարցեր։
Էդգար Զաքարյանը նշել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության շարունակական խորացումը և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացումը։
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ սահմանային ենթակառուցվածքների վերազինումն ու արդիականացումը լրացուցիչ խթան կհանդիսանան փոխադարձ առևտրաշրջանառության աճի համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։