Ուրբաթ, հուլիսի 17
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
17 հուլիսի 2026 • 13:31

Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ

Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և հայկական թարմ պտուղ-բանջարեղենը Օմանի սպառողական շուկա հասցնելու ուղղությամբ։

Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ

Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության պատվիրակությունն այցելել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ)՝ քննարկելու Հայաստանից Օման թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերն ու հնարավորությունները։

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գրիգոր Մկրտչյանը հյուրերի հետ քննարկել է ցամաքային ճանապարհով սեզոնային գյուղմթերքի՝ մասնավորապես դեղձի, ծիրանի և լոլիկի արտահանման պահանջները։ Նա ներկայացրել է նաև այլ երկրներ հայկական արտադրանքի արտահանման բարեհաջող փորձը։

Հանդիպման ընթացքում օտարերկրյա գործընկերներին համապարփակ տեղեկատվություն է ներկայացվել ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» (ՀԱԲԼԾԿ) ՊՈԱԿ-ի կարողությունների մասին։ Ընդգծվել է, որ կենտրոնի լաբորատոր հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս հայկական բուսասանիտարական ապրանքատեսականին արտահանել ներմուծող երկրների՝ օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) շուկայի խիստ պահանջներին համապատասխան։

Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և հայկական թարմ պտուղ-բանջարեղենը Օմանի սպառողական շուկա հասցնելու ուղղությամբ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև