Քաղաքականություն
10 օգոստոսի 2026 • 09:16
ՔՊ-ն առաջարկում է ստեղծել պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով. մանրամասնություններ
«Կարևորագույն սանկցիան, իմ կարծիքով, հանրային պարսավանքի ինստիտուտն է, և ոչ թե լոկ սանկցիաների կիրառումը»,- ընդգծեց պատգամավորը:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ: Օգոստոսի 10-ի ԱԺ նիստում նախագիծը ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Նախագծով առաջարկվում է ստեղծել 10 անդամից բաղկացած հանձնաժողով՝ 2 տարի գործունեության ժամկետով:
Անդամների բաշխվածությունն ու ղեկավարման ռոտացիոն կարգը.
-
Անդամների կազմը. 5 անդամի նշանակելու իրավունքը վերապահվելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, 3-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ին, իսկ 2-ին՝ «Հայաստան» խմբակցությանը:
-
Առաջին 6 ամիսը. Հանձնաժողովի նախագահին կնշանակի ՔՊ-ն, նախագահի առաջին տեղակալին՝ «Ուժեղ Հայաստան»-ը:
-
Երկրորդ 6 ամիսը. Նախագահի պաշտոնը կանցնի «Ուժեղ Հայաստան»-ին, իսկ տեղակալինը՝ ՔՊ-ին:
-
Երրորդ 6 ամիսը. Նախագահին կնշանակի ՔՊ-ն, տեղակալին՝ «Հայաստան» խմբակցությունը:
-
Չորրորդ 6 ամիսը. Նախագահին կնշանակի «Հայաստան» խմբակցությունը, իսկ տեղակալին՝ ՔՊ-ն:
Անդրադառնալով էթիկայի նորմերի խախտման հետևանքներին՝ Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ թեև «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված են որոշակի սանկցիաներ, խախտումները հիմնականում պետք է հասցվեն նվազագույնի հանրային պարսավանքի ինստիտուտի միջոցով:
«Կարևորագույն սանկցիան, իմ կարծիքով, հանրային պարսավանքի ինստիտուտն է, և ոչ թե լոկ սանկցիաների կիրառումը»,- ընդգծեց պատգամավորը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։