ՔՊ-ն հանրահավաք է անցկացրել Եղեգնաձորում
Մարդիկ չեն հասկանում որն է այս գործընթացի իրական էությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանրահավաք է անցկացրել Եղեգնաձորում: Կուսակցության մի շարք անդամներ հանդես են եկել ելույթով:
«2026 թվականին մենք կանգնած ենք խաղաղությունը անշրջելի դարձնելու, այդ խաղաղությունը 100 տարվա խաղաղություն դարձնելու շեմին»,-հանրահավաքին հայտարարել է ՔՊ կուսակցության վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ելույթով հանդես է եկել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք ուզում ենք, որ հայ մարդը ապրի, մեր երեխաները չզոհվեն»,- նշել է Սիմոնյանը՝ քաղաքացիներին կոչ անելով ընտրություններում քվեարկել 16 համարի օգտին։
Բնականաբար, հանրահավաքին ելույթ է ունեցել նաև արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
« Այն մարդիկ, ովքեր կանգնում են տեսախցիկների առաջ կամ առանց տեսախցիկների հայտարարում են, թե մեկ ամսից լինելու են Հայաստանի Հանրապետության վարչապետ, միաժամանակ ակնարկելով, թե ինչ-որ տեղ ինչ-որ բան արդեն որոշված է, պարզապես չեն հասկանում, թե ուր են հայտնվել և որն է այս գործընթացի իրական էությունը։
Ես չեմ կարող ասել, որ հունիսի 7-ից հետո լինելու եմ վարչապետ։ Ես կարող եմ հավակնել այդ պաշտոնին, կարող եմ իմ թեկնածությունը ներկայացնել ձեզ, բայց նախ պետք է ինքս ինձ հաշիվ տամ, որ Հայաստանում վարչապետի պաշտոնում ով կլինի, բոլորովին այլ տիրույթում որոշվող հարց էն»,-ընդգծել է Փաշինյանը:։
Հանրահավաքն ավարտվել է Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Վարչաբենդ» երաժշտական խմբի ելույթով և դրոն-շոուով։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: