Կադաստրի կոմիտեում ինտերնետային կապն ընդհատվել է մալուխի վնասման պատճառով. փաստաթղթերի տրամադրումը հապաղում է
Կոմիտեից տեղեկացնում են, որ ստեղծված իրավիճակի պատճառով քաղաքացիներն այսօրվա ավարտական փաստաթղթերը կկարողանան ստանալ միայն կապի ամբողջական վերականգնումից հետո։

Կադաստրի կոմիտեում մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապը։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել գերատեսչությունը:
Կոմիտեից տեղեկացնում են, որ ստեղծված իրավիճակի պատճառով քաղաքացիներն այսօրվա ավարտական փաստաթղթերը կկարողանան ստանալ միայն կապի ամբողջական վերականգնումից հետո։
«Սպասարկող ընկերության կողմից այս պահին աշխատանքներ են տարվում վթարի հետևանքները հնարավորինս շուտ վերացնելու ուղղությամբ: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Կապի վերականգնման մասին կտեղեկացնենք լրացուցիչ», — նշված է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: