Ուրբաթ, օգոստոսի 14
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
14 օգոստոսի 2026 • 07:46

Կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանք

«Գազպրոմ Արմենիա»-ի կալանավորված անձանց թվում են նաև ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք

Կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանք

Կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանք: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ: Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։ Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։ «Գազպրոմ Արմենիա»-ի կալանավորված անձանց թվում են նաև ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև