Կամո Ունանյանը նոր հաղթանակներ է գրանցել․ Լուսանկարներ
Չնայած բժիշկների այն պնդումներին, թե ստացած վնասվածքների և վիրահատության պատճառով մարզիկը չի կարողանա շարունակել կարիերան, Ունանյանը դիմել է գիտակցված ռիսկի և վերսկսել մարզումները:

Կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA-ի անպարտելի մարտիկ Կամո Ունանյանը ողնաշարի ծանր վիրահատությունից և տևական դադարից հետո փառահեղ վերադարձ է գրանցել մեծ սպորտ՝ կարճ ժամանակահատվածում նվաճելով երկու հեղինակավոր միջազգային տիտղոս:
Չնայած բժիշկների այն պնդումներին, թե ստացած վնասվածքների և վիրահատության պատճառով մարզիկը չի կարողանա շարունակել կարիերան, Ունանյանը դիմել է գիտակցված ռիսկի և վերսկսել մարզումները:

Վերադարձի արդյունքը եղել է տպավորիչ. հունիսի 5-ին Հունգարիայում կայացած առաջնությունում նա հռչակվել է կարատեի Շիտորյու վարկածով Եվրոպայի չեմպիոն:

Հաջորդ հաղթարշավը գրանցվել է օրեր անց՝ հունիսի 20-21-ը Լեհաստանում, որտեղ անցկացվել է WKF վարկածով կարատեի միջազգային Գրան պրին: Մի քանի տպավորիչ մենամարտերում հաղթանակներ տանելուց հետո, հայ մարզիկը եզրափակչում առավելության է հասել լիտվացի մրցակցի նկատմամբ և դարձել Գրան պրիի հաղթող:
«Այո, ես դեմ գնացի բնությանը, ռիսկի դիմեցի, և, փառք Աստծո, ռիսկի գնալս տվեց իր արդյունքը՝ հաղթանակով ավարտվեց», - հաղթանակից հետո ասել է Կամո Ունանյանը:
Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին՝ չեմպիոնը նշել է, որ պատրաստվում է շարունակել մենամարտերը պրոֆեսիոնալ ռինգում:
Հուլիսի վերջին Ռումինիայում նա կմասնակցի կարատեի WUKF վարկածով աշխարհի առաջնությանը, ինչպես նաև նախատեսում է հերթական մենամարտն անցկացնել MMA մարզաձևում, որտեղ ներկայումս ունի անպարտելի ռեկորդ՝ 8 հաղթանակ և 0 պարտություն:
«Պլաններ ունեմ շարունակել զբաղվել պրոֆեսիոնալ առաջնություններով, մասնակցել և հաղթել թե՛ MMA-ում, թե՛ կարատեում»,- հավելել է Ունանյանը:
Հայաստանի կարատեի միության լրատվական
Կարդացեք նաև
Սպորտ8 նոյեմբերի 2026
Բռնցքամարտիկ Ալիևի փախուստը Ստամբուլի մարզադահլիճից․ թուրք երկրպագուները նրա ուղղությամբ աթոռներ են նետել
Ստամբուլում թուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների միջև մենամարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով
Սպորտ26 հոկտեմբերի 2026
Հարրի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Հարի Քեյնը նվաճել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»՝ արժանանալով համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն գնահատանքին։
Սպորտ21 հոկտեմբերի 2026
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին». ըմբիշ Արսեն Հարությունյան
Ըմբիշ Արսեն Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին