Կանդազը հացադուլ է հայտարարել
Նրա խոսքով՝ Ավանեսյանը հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի:

Երկու ամսով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ հետախույզ Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել, ԶԼՄ-ներին այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
Նրա խոսքով՝ Ավանեսյանը հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի:
«Հացադուլն ի նշան իր դեմ կատարված ապօրինի իրավական գործընթացի է, այս ապօրինությունների, որը տեղի ունենում Ավանեսյանի և իր թիմակիցների հանդեպ», - փոխանցեց Մելոյանը:
Ապրիլի 27-ին, ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ նա ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հարուցված վարույթն առնչվում է ընտրակաշառքի։ Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել, որտեղ ենթադրաբար լսվում էր Արթուր Ավանեսյանի ձայնը:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: