Հայաստան
3 հունիսի 2026 • 09:30
Կարապետ Գուլոյանն Աբովյան քաղաքին կվերադարձնի մոտ 1750 քառակուսի մետր հողատարածք
Ըստ դատախազության տվյալների՝ 2008-2015 թվականներին Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանը, համայնքապետարանի այլ պաշտոնյաների օգնությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր մարդկանց ու ընկերությունների է փոխանցել 60-ից ավելի հողատարածք, սակայն օրենքով այս հողերն ընդհանրապես ենթակա չեն եղել մասնավորեցման։

Կոտայքի նախկին մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը Աբովյան քաղաքին կվերադարձնի մոտ 1750 քառակուսի մետր հողատարածք։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը ու անվավեր են ճանաչվել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում գտնվող հողատարածքի աճուրդն ու հետագա բոլոր վաճառքի պայմանագրերը։ Դատախազությունը պնդում է, որ այս որոշման արդյունքում հողամասը շուտով կվերադարձվի համայնքին։
Ըստ դատախազության տվյալների՝ 2008-2015 թվականներին Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանը, համայնքապետարանի այլ պաշտոնյաների օգնությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր մարդկանց ու ընկերությունների է փոխանցել 60-ից ավելի հողատարածք, սակայն օրենքով այս հողերն ընդհանրապես ենթակա չեն եղել մասնավորեցման։
Դատախազությունը նշել է` այդ ցանկում է եղել նաև Ռոսիա փողոցի 1/25 հասցեի հողամասը, որը 2016 թվականին աճուրդով վաճառվել էր մի քաղաքացու։ Վերջինս էլ տարիներ անց՝ 2024 թվականի մարտին, նույն հողատարածքը 72 միլիոն դրամով վերավաճառել էր մեկ այլ անձի։
«Հակակոռուպցիոն դատարանի վճռով անվավեր է ճանաչվել Աբովյան համայնքի կողմից կայացված աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի միջև 2016 թվականի հունիսի 6-ին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրը և պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ անվավեր է ճանաչվել 2024 թվականի մարտի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի վերաբերյալ պայմանագիրը և պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նախկին պաշտոնյային վերագրվող դեպքերի ծավալի վերաբերյալ իրավապահները հիշեցնում են, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող գործով Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու (65 դրվագ), պաշտոնեական կեղծիքի (49 դրվագ), փողերի լվացման (2 դրվագ) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը