Հայաստան
27 օգոստոսի 2026 • 11:59
Կառավարությունը 1.17 մլրդ դրամ կհատկացնի «Հյուսիս-հարավ»-ին և թունելների նախագծմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Աշտարակ-Գյումրի հատվածն արդեն հանձնված է, և իրականացվում են հետշինարարական վճարումները:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխման նախագծին, որով նախատեսվում է 1 միլիարդ 174 միլիոն դրամ հատկացնել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի և ենթակառուցվածքային այլ ծրագրերի ֆինանսավորման համար։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի փոխանցմամբ՝ հատկացվող միջոցներն ուղղվելու են մի շարք առանցքային ուղղությունների․
-
Շինարարական աշխատանքների ավարտական 5% վճարումներ, տեխնիկական ծառայությունների դիմաց վճարներ և գերակա շահ ճանաչված հողամասերի սեփականատերերի փոխհատուցումներ։
-
Մ6 միջպետական ճանապարհի վերականգնում, ինչպես նաև Պուշկինի թունելի վերակառուցման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքների վճարումներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Աշտարակ-Գյումրի հատվածն արդեն հանձնված է, և իրականացվում են հետշինարարական վճարումները։ Կառավարության ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել Քաջարան-Ագարակ հատվածի և Քաջարանի թունելի շինարարության բարձր տեմպերից՝ դրանց իրականացումը որակելով պատեհ՝ տարածաշրջանային ու միջազգային զարգացումների համատեքստում։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: