Կառավարությունը 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացնի մարզերին. որո՞նք են սուբվենցիոն նոր ծրագրերը
Որոշման նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Հայաստանի կառավարությունն իր հուլիսի 16-ի նիստում որոշում ընդունեց 2026 թվականի պետական բյուջեից 1 միլիարդ 35 միլիոն դրամ հատկացնել ՀՀ մարզպետների աշխատակազմերին։ Այս գումարը կուղղվի 8 համայնքներում իրականացվող 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը:
Որոշման նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Հատկացվող ֆինանսավորումը բաշխվելու է հետևյալ կերպ.
-
Տավուշի մարզ՝ $323,8$ մլն դրամ (3 ծրագիր)
-
Գեղարքունիքի մարզ՝ $310,4$ մլն դրամ (1 ծրագիր)
-
Արարատի մարզ՝ $157,1$ մլն դրամ (1 ծրագիր)
-
Սյունիքի մարզ՝ $143,9$ մլն դրամ (1 ծրագիր)
-
Լոռու մարզ՝ $67,6$ մլն դրամ (2 ծրագիր)
-
Արմավիրի մարզ՝ $31,9$ մլն դրամ (1 ծրագիր)
«Սույն որոշման հաստատմամբ կունենանք 2026 թվականի պետական բյուջեից 8,384 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր՝ իրականացրած ընդհանուր 15,65 մլրդ դրամ արժեքով»,- նշեց ՏԿԵ նախարարի տեղակալը:
Ըստ փոխնախարարի՝ ծրագրերն ունեն հստակ սոցիալ-տնտեսական նշանակություն և հիմնականում վերաբերում են հետևյալ ոլորտներին.
-
Ասֆալտապատում և ճանապարհների սալարկում,
-
Գազիֆիկացում,
-
Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի կառուցում,
-
Մանկապարտեզների շենքերի կառուցում:
Որպես իրականացվող աշխատանքների օրինակ նշվեց Արարատի մարզի Արտաշատ համայնքի ծրագիրը։ Այստեղ՝ Արաքսավան, Դիտակ, Մրգանուշ, Այգեստան, Հնաբերդ և Դվին բնակավայրերում, կառուցվելու և նորոգվելու են ընդհանուր 7 կմ երկարությամբ ոռոգման համակարգեր: Ծրագրի անմիջական շահառուն է լինելու շուրջ 256 տնային տնտեսություն:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։