Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի
Այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության միայն արտաքին պարտքը գերազանցում էր 6.7 մլրդ դոլարը

Կառավարությունը նախատեսում է 150 մլն դոլարի և 80 միլիոն եվրոյի նոր վարկեր ներգրավել։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից:
Դրանցից առաջինով նախատեսվում է ստանալ 150 միլիոն դոլարի բյուջետային վարկ Ասիական զարգացման բանկից։ Այն կտրամադրվի 15 տարով, կլինի 4.58 լողացող տոկոսադրույքով։ Վարկային այս համաձայնագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է աջակցել Հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացմանը, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդմանը։ Երկրորդ բաղադրիչը ենթադրում է պետական արժեթղթերի շուկայի կատարելագործում, երրորդը՝ ֆինանսական գործիքների ու ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաև ուղղվելու է ընկերությունների թափանցիկությանը։
Երկրորդ վարկային համաձայնագիրը կնքվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ, վարկի ծավալը 170 մլն դոլար է։ Այս վարկային միջոցները նախատեսվում է ուղղել ներդրումների, առևտրի ազատականացմանն ու մրցակցության խրախուսմանը, ավելի կանաչ ու ավելի դիմակայուն աճի ապահովմանը։ Այս վարկի ժամկետը 28 տարի է, տարեկան տոկոսադրույթը՝ 3.9 տոկոս։աքին պարտքը միասին վերցրած գերազանցում է 14.1 մլրդ դոլարը, 500 մլն դոլարի պարտք էլ ունի Կենտրոնական բանկը:
Այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության միայն արտաքին պարտքը գերազանցում էր 6.7 մլրդ դոլարը։ Ընդհանուր առմամբ, կառավարության ներքին ու արտաքին պարտքը միասին վերցրած գերազանցում է 14.1 մլրդ դոլարը, 500 մլն դոլարի պարտք էլ ունի Կենտրոնական բանկը:
Կարդացեք նաև
Հայաստան5 օգոստոսի 2026
Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազության՝ ապoրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
Հայաստան5 օգոստոսի 2026
Գլխավոր շտաբի պետը այցելել է մարտական դիրք
Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ տեղեկությունների հանրայնացումից՝ առանց պաշտպանության նախարարության հետ համապատասխան քննարկումների։
Հայաստան5 օգոստոսի 2026
Հայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 22-ի և 24-ի վճիռներով՝ Տավուշի մարզի դատախազության հայցերը բավարարվել են: