Կառավարությունը 63 միլիոն դրամ է հատկացնում «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար
Այս ֆինանսական միջոցները տրամադրվելու են նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը։

Կառավարության հուլիսի 9-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ 63 միլիոն 135 հազար դրամ է հատկացվել Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտում վերանորոգման ու շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Այս ֆինանսական միջոցները տրամադրվելու են նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը։
«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովումը կապված է 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի համաշխարհային խաղերի հետ, որոնց շրջանակում հենց այս վայրում են կազմակերպվելու թեթև աթլետիկայի մրցումները։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: