Կառավարությունը գումար է հատկացրել Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային և ֆինանսական պարտականությունների իրականացման համար
Փաշինյանը նշել է, ընդհանուր տարածաշրջանային և միջազգային զարգացումների տրամաբանությամբ շատ պատեհ է և շատ տեղին է այս նախագծերի իրականացումը։

ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային և ֆինանսական պարտականությունների իրականացման համար։
Նախագծով առաջարկվում է իրականացնել 1 միլիարդ 174 միլիոն դրամի ներքին վերաբաշխում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում անհրաժեշտ պայմանագրային և ֆինանսավորման պարտականությունների իրականացման համար։
Վարչապետ Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի մի մասը, որը վերաբերում է Աշտարակ-Գյումրի հատվածին, հանձնված է շահագործման և հիմա այս որոշմամբ իրականացնելու են իրականցված շինարարության վճարները։
Վարչապետն ասել է, որ ուրախ է արձանագրել այն փաստը, որ շատ լավ տեմպերով ընթանում է Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը։ Նաև հավելել է, որ ընդհանուր տարածաշրջանային և միջազգային զարգացումների տրամաբանությամբ շատ պատեհ է և շատ տեղին է այս նախագծերի իրականացումը
Կարդացեք նաև
Հայաստան27 օգոստոսի 2026
Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Քվեարկությանը մասնակցած 102 պատգամավորներից 38-ը կողմ էին քվեարկել նրա թեկնածությանը, 63-ը՝ դեմ։
Հայաստան27 օգոստոսի 2026
Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ
Մեկ դեպքում կիրառվել է զինվորական կոչումից զրկում, իսկ մեկ դեպքում՝ գույքի բռնագրավում։
Հայաստան27 օգոստոսի 2026
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական
Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։