Հայաստան
29 հունիսի 2026 • 13:25
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թամարա» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք, հայտնում են ՍԱՏՄ-ից։
Փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված» արտադրատեսակների նմուշները՝ «Խմորասնկեր», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, «Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակի նմուշը «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով, չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված», «Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: