Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց․ Արա Զոհրաբյան
Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով քննել Վեհափառ Հայրապետի և Սրբազան հայրերի մասնակցությամբ գործը։

Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով քննել Վեհափառ Հայրապետի և Սրբազան հայրերի մասնակցությամբ գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց։ Ըստ էության, դատավորը նաև նախկինում փաստաբան է եղել, և իր ուսումնառության ու փաստաբանական արտոնագիր ստանալու ժամանակ հենց ես եմ նրան հանձնել արտոնագիրը։ Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր, սակայն դատավորը, հաշվի առնելով, որ այդ հանգամանքը կարող է կասկածներ առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց»,- նշեց Զոհրաբյանը։
Զոհրաբյանը նաև անդրադարձավ մեղադրանքի էությանը՝ հայտարարելով, որ Վեհափառ Հայրապետին և Սրբազան հայրերին մեղադրում են իրենց կանոնական լիազորությունների իրականացման հարցում։
«Պետությունը՝ ի դեմս քննչական մարմնի, դատախազության և դատարանի, միջամտել է եկեղեցու ներքին կյանքին»,- նշեց նա, ապա հավելեց, որ նման միջամտությունն արգելված է ինչպես Հայաստանի օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերով։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին Էջմիածնի դատարանում կայացավ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական առաջին նիստը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, նիստին մասնակցելու համար «Ուժեղ Հայասատան» խմբակցության անդամները լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը։ Նրանց են միացել նաև որոշ պատգամավորներ «Հայաստան» դաշինքից։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։