Կատարողականը՝ 92.8%, ծախսերի աճը՝ 14%. Արթուր Պողոսյանը ներկայացրել է 2025-ի բյուջեի կատարման հաշվետվությունը
Հայաստանի պետական բյուջեից 2025 թվականի համար Քննչական կոմիտեին հատկացվել է 20.6 մլրդ ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 92.8 %:

Արթուր Պողոսյանը 2026 թվականի հունիսի 10-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Հայաստանի պետական բյուջեից 2025 թվականի համար Քննչական կոմիտեին հատկացվել է 20.6 մլրդ ՀՀ դրամ, կատարողականը կազմել է 92.8 %:
Արթուր Պողոսյանը ասել է՝ 2024 թվականի համեմատ Քննչական կոմիտեի ծախսերն աճել են 14%-ով կամ 2.4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներով: Հաշվետու ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են աննախադեպ ծավալի փորձաքննություններ, մասնավորապես՝ հետազոտվել է 40.282 օբյեկտ, որոնց վերաբերյալ տրվել է 9.841 փորձագիտական եզրակացություն:
ՀՀ ՔԿ նախագահը ներկայացրել է «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագրի շրջանակում իրականացված 6 միջոցառումները:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: