Կատովիցեում ընթացող Եվրոպայի առաջնությունում Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը առաջատարների շարքում են
Մրցաշարի առաջատարներն են Այդին Սուլեյմանլին, Նիկոլոզի Կաչարավան, Յան Մալեկը և Դավիդ Անտոն Գիխարոն, ովքեր ունեն 6 միավոր:

Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:
Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 7 հնարավորից ունեն 5.5 միավոր և կիսում են 5-րդ հորիզոնականը:
Մրցաշարի առաջատարներն են Այդին Սուլեյմանլին, Նիկոլոզի Կաչարավան, Յան Մալեկը և Դավիդ Անտոն Գիխարոն, ովքեր ունեն 6 միավոր:
Հայ շախմատիստներից 5 միավորով առաջատարների շարքում են այդթվում՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Էմին Օհանյանը:
Գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը, Վահե Սուքիասյանը, Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունեն 4.5 միավոր։
Գաբրիել Սարգսյանն այս պահին ունի 4 միավոր:
8-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Կարդացեք նաև
Սպորտ8 նոյեմբերի 2026
Բռնցքամարտիկ Ալիևի փախուստը Ստամբուլի մարզադահլիճից․ թուրք երկրպագուները նրա ուղղությամբ աթոռներ են նետել
Ստամբուլում թուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների միջև մենամարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով
Սպորտ26 հոկտեմբերի 2026
Հարրի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Հարի Քեյնը նվաճել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»՝ արժանանալով համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն գնահատանքին։
Սպորտ21 հոկտեմբերի 2026
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին». ըմբիշ Արսեն Հարությունյան
Ըմբիշ Արսեն Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին